Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կառավարությո՞ւն է, թէ՞ տրիկոտաժի ֆաբրիկա

Կառավարությո՞ւն է, թէ՞ տրիկոտաժի ֆաբրիկա
28.09.2016 | 15:08

Այսօր պատգամավորները ԱԺ արտահերթ նիստում վերստին անդրադարձան կառավարության կառուցվածքի փոփոխությանը։ «Հերթական անգամ այս կառավարությունը ձևեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք ակնհայտ է, որ պիտի դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձը տեր ուներ, մնացին նախարարություն, հարաբերականորեն անտերները վերաձևեցին կոմիտեների: Հերթական կարուձևը տեղի ունեցավ՝ հերթական մարդկանց համար: Գոնե այնքան պարկեշտություն ունեցան, որ եթե նախորդ կառավարությունները ձևում էին կոալիցիոն հուշագրի համաձայն, կապ չունի՝ մարդը ոլորտին տիրապետում է, թե չէ, կարող է լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն, այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, պարզապես ասացին՝ այդպես է պետք, հերթական կարուձևն ենք անում: Կարող է վաղը էլի միաձուլվեք, հերթական штопка-ն անենք»,- նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ որևէ երաշխիք չկա, որ վաղը նորից որևէ ազգականի, մերձավորի վերադասավորելու տեսանկյունից չեն որոշի նորից միաձուլել, նորից բաժանել։

Գործընկերոջ խոսքն ավելի պատկերավոր շարունակեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ հեգնելով. «Չենք հասկանում, սա տրիկոտաժի ֆաբրիկա՞ է, թե՞ կառավարություն»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ